Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում  իրականացվում է <Ակտիվ ծնող, ակտիվ համայնք>ծրագիրը որի նպատակն է նպաստել  Վայոց ձոր մարզի 20 դպրոցների ծնողական խորհուրդների նախագահների, անդամների և մարզի 4 դպրոց–կենտրոնների ծնողների, ծնող-մանկավաժների ակտիվ և ստեղծագործական  ներգրավմանը դպրոցի  ուսումնադաստիարակչական գործունեության արդյունավետության բարձրացման գործընթացին:   Այդ ծրագրի շրջանակներում մայիսի 14-ին անցկացվեց  1- ին սեմինարը, որին մասնակցում էին 4 դպրոցների ծնողական խորհուրդների նախագահներ, ծնողներ, հրավիրված էին նաև ,,Երիտասարդ սերունդ,, ՀԿ-ի  ներկայացուցիչներ:

Սիրելի ծնողներ, ակնկալում ենք ձեր աջակցությունը մեր դպրոցի կայացման գործում: Գրեք ձեզ հուզող հարցերի մասին: Մեր օգնությամբ կարող եք դրանք դարձնել քննարկման առարկա :

<Ակտիվ ծնող, ակտիվ համայնք> ծրագիրը շարունակում է սեմինար- պարապունքները:

Սրիելի´ ծնողներ, դպրոցի նվիրյալ պետական և հասարակակն այրեր դուք հրավիրվում եք մասնակցելու դպրոցի պահպանման և կայացման գործընթացին:

Միացե´ք մեզ: Մեր սեմինարներն անցկացվելու են` մայիսի 21-ին, հունիսի 4-ին, 10-ին, 14-ին և 17-ին:

Դուք հրավիրվում եք մասնակցելու նաև ,,Բաց դռներին,, :

Նախապես կհայտարարենք օրը և տեղը:

Շնորհակալություն: