Եղեգնաձորի թիվ 1 դպրոց

Եղեգնաձորի բանուկ փողոցներից հեռու, ուռենիների <<օազիսում>> 1936-37 թթ-ն հիմնադրվեց Թիվ1 միջնակարգ դպրոցը:

Այս գողտրիկ անկյունում ծվարած, նա շատ հաջողությունների հասավ իր բանիմաց ուսուցիչների, հմուտ կազմակերպիչների և իրենց գործին նվիրյալ տնօրենների:

Այսօր էլ դպրոց ունի հագեցած լաբորատորիաներ` ֆիզիկայի , քիմիա և կենսաբանության, որը լրացվեց 2009թ-ին ,,Փյունիկ,, բարեգործագործական հիմնադրամի աջակցությամբ ստացված գույքով: Դպրոցում գործում են մեթոդ կաբինետներ` աշխարհագրության, մաթեմատիկայի, պատմության և համակարգչային կենտրոն;

2004թ-ից դպրոցը դարձավ նաև դպրոց-կենտրոն ևորտեղ մինչ օրս էլ կազմակերպվում են հանդիպումներ և սեմինարներ վաստակաշատ ուսուցիչների հետ:

Դպրոցն այսօր էլ պատրաստ է աջակցել բազմաթիվ բարեգործական, ճանաչողական ծրագրերի: Պատահական չէր հոկտեմբերի 1-ին Գերմանիայից ժամանած պատվիրակությունը ընտրել էր Թիվ1 դպրոցը:

Դպրոցը հարուստ է իր հուշերով, իր ուսուցիչներով, իր շրջանավարտներով...

Իրենց շնորհավորանք ու երախտագիտությունն են հայտնում նաև շատ սիրելի շրջանավարտները