2008 թ-ին Եղեգնաձորի թիվ 1 դպրոցն դարձավ դպրոց- կենտրոն, որի առաքելությունն է նպաստել Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի զարգացմանը՝ կրթական ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներուժի առավել ամբողջական և արդյունավետ կիրառման միջոցով:

Այդ նպատակով Եղեգնաձորի թիվ 1 դպրոցում հաճախակի են դարձել կրթագոտու դպրոցների հետ հանդիպում-սեմինարները: 

 

Եղեգնաձորի թիվ 1 դպրոց-կենտրոնը իրականացնում է<Ծնողների դերն ու նշանակությունը երեխաների ուսուցման և դաստիարակության գործում> սեմինարներ , որը կազմակերպվում է

,, Ակտիվ ծնող, ակտիվ համայք,, ծրագրի շրջանակներում:

 

 

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում  իրականացվում է <Ակտիվ ծնող, ակտիվ համայնք>ծրագիրը որի նպատակն է նպաստել  Վայոց ձոր մարզի 20 դպրոցների ծնողական խորհուրդների նախագահների, անդամների և մարզի 4 Դպրոց–կենտրոնների ծնողների, ծնող-մանկավաժների ակտիվ և ստեղծագործական  ներգրավմանը դպրոցի  ուսումնադաստիարակչական գործունեության արդյունավետության բարձրացման գործընթացին:   Այդ ծրագրի շրջանակներում մայիսի 14-ին անցկացվեց  1- ին սեմինարը, որին մասնակցում էին 4 դպրոցների ծնողական խորհուրդների նախագահներ, ծնողներ, հրավիրված էին նաև ,,Երիտասարդ սերունդ,, ՀԿ-ի  ներկայացուցիչներ:
Սեմինարի նյութերին, ինչպես նաև քննարկումներին   կարող եք ծանոթանալ yeghegnadzor1.schools.am կայքում: